BITS
Best IT Solutions
Best IT Solutions
“BITS” կազմակերպությունը մասնագիտացված է համակագչային ցանցերի ղեկավարման, սպասարկման և սերվերների կարգաբերման ոլորտում: Մեր կողմից տեղադրված բոլոր տեսակի սերվերները և ծրագրերը հիմնված են Linux օպերացիոն համակարգի վրա: Ինչպես հայտնի է, Linux օպերացիոն համակարգը լրացուցիչ լիցենզիա (գումարային ծախսեր) չի պահանջում: Մեր կողմից տրամադրվող ծառայությունները բազմազան են` սկսած տարբեր տիպի սերվերների սպասարկումից մինչև կազմակերպության պահանջներին բավարարող առանձնահատուկ ծրագրերի և համակարգերի ստեղծումը, որը հնարավորություն կտա արագացնել և ավտոմատացնել որոշ գործընթացներ և նվազեցնել թղթաբանությունը: BITS կազմակերպությունը առաջարկում է հետևյալ ծառայությունները.

“Internet Traffic, Control and Shaping” սերվեր
Թույլ է տալիս վերահսկել ինտ “VPN” սերվեր
երնետ-հոսքի (տրաֆիկի) օգտագործումը ձեռնարկությունում, ստանալ ինֆորմացիոն հաշվետվություններ ցանցի գործունեության, մուտքերի, աշխատանքների, միացումների վերաբերյալ, սահմանափակել և վերահսկել ինտերնետ –մուտքերը տվյալ կազմակերպությունում:

“Mail” սերվեր
Սեփական էլ. փոստ սերվերը հնարավորություն է տալիս.
1. Բարձրացնել Ձեր կազմակերպության թղթաշրջանառության գաղտնիությունը:
2. Վերացնել էլեկտրոնային փոստի հետ կապված բոլոր տեսակի սահմանափակումները, (կցված ֆայլերի և օգտագործողների քանակի հետ կապված):
3. Հնարավորություն է ստեղծում հարց ու պատասխան նամակների միջոցով ավտոմատացնել կազմակերպության գործնթացները կամ ավտոմատ կերպով ստանալ վիճակագրական տվյալներ կազմակերպության ընթացիկ վիճակի մասին (վաճառք, պահեստ, հաշվապահական տվյալներ):

“Router, Firewall” սերվեր
Router – սերվերի կիրառումը թույլ է տալիս նվազեցնել համակարգիչների ապարատային մասի արժեքը` որպես սերվեր օգտագործելով ոչ հզոր կամ հնացած մեքենաներ:
Firewall սերվերը իրականացնում է այդ համակարգիչների կենտրոնացված ղեկավարումը և թույլ է տալիս լիովին վերահսկել օգտագործողի ինտերնետ մուտքերը:

Շատ ընկերություններ բախվում են քաղաքի տարբեր մասերում կամ նույնիսկ այլ երկրներում գտնվող իրենց մասնաճյուղերի հետ կապ հաստատելու, դրանց աշխատանքը վերահսկելու և կառավարելու դժվարությունների հետ: Օգտագործելով VPN-սերվերը` Դուք հնարավորություն եք ստանում միավորել մեկ այլ տեղում գտնվող համակարգիչների բազմությունը մեկ լոկալ ցանցի մեջ, որը հնարավորություն կտա հեռվից վերահսկել ընկերության աշխատանքները: Մենք ունենք ծրագրագործիքային միջոցների հատուկ համալիր, որն ապահովում է բաձր արտադրողականություն և, որպես կանոն, պաշտպանվածության բարձր աստիճան:

“HTTP” սերվեր
WEB սերվերը Ձեր առջև բացում է ավելի լայն հնարավորություններ, օրինակ, կազմակերպել ինտերնետ-խանութի աշխատանքը կամ փոփոխել կազմակերպության ապրանքների ու ծառայությունների գնացուցակը:
“HTTP” սերվերի տեղադրումը հնարավորություն կընձեռի նաև ունենալ սեփական կառավարման ծրագիր, որի օգնությամբ կարող եք կառավարել և վերահսկել կազմակերպության աշխատանքները: Պահուստային պատճենահանման և տվյալների արխիվացման համակարգ
Հազվադեպ չեն համակարգիչների աշխատանքի խափանումները, որոնց հետևանքով կուտակված տեղեկատվությունն ամբողջովին ջնջվում է, որի պատճառը կարող է լինել տեխնիկական անսարքությունը, Ձեր աշխատակցի անփորձությունը, կամ անփութությունը: Այդ դեպքում Դուք կկորցնեք Ձեզ և Ձեր կազմակերպության համար շատ կարևոր, տարիներով կուտակված տեղեկատվությունը: Մեր կողմից մշակված պահուստային պատճենահանման և տվյալների արխիվացման հատուկ համակարգը հնարավորություն է տալիս Ձեր կազմակերպության բոլոր (կամ ընտրովի) համակարգիչներով մշակվող ամբողջ տեղեկատվությունը պատճենահանել ռեզերվային սերվերում, որը կարող է գտնվել նաև կազմակերպության շենքից դուրս: Մուտքը այդ սերվերին կլինի կոդավորված և հասանելի միայն Ձեզ կամ Ձեր կողմից վստահված անձին:
Մեր կողմից տեղադրվող սերվերային պատճենահանման և տվյալների արխիվացման համակարգը Ձեզ անհրաժեշտ ամբողջ տեղեկատվության տևական և հուսալի պահպանման ու Ձեր հանգստության գրավականն է:
Copyright © 2013 Bits.am
Яндекс.Метрика